շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան

Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան

Ուրախ եմ հայտարարելու Արցախ Միության գործունեության ակտիվ փուլի՝ կայքի ու դրամահավաքի պաշտոնական մեկնարկի մասին: Այս մասին ասված է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրառման մեջ։

«Ծանոթացեք մեր կայքին, բաժանորդագրվեք թարմացումներին և դարձեք անդամ՝ միասին պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները՝

Աջակցեք մեր գործին` նվիրատվություն կատարելով ՌեԱրմենիա հարթակի մեր էջում՝

Որպես հիմնադիր նախագահ՝ ես ուրախությամբ կհամագործակցեմ Կազմակերպության նպատակներն ընդունող բոլոր անձանց ու կազմակերպությունների հետ՝ թե՛ որպես անդամ, թե՛ այլ ձևաչափերով: Դարձեք անդամ և մենք ոչ միայն միասին կգործենք, այլև՝ արտահերթ համագումարով կձևավորենք Կազմակերպության խորհուրդը և այլ մարմիններ:

Արցախ Միության առաքելությունն է Հայաստանում և ամբողջ աշխարհում պաշտպանել Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հավաքական շահերը, իրավունքներն ու արժանապատվությունը, հետամուտ լինել նրա հանդեպ միջազգային արդարությանը և ի վերջո նպաստել նախնյաց Հայրենիք նրա հավաքական վերադարձին՝ այնտեղ ինքնորոշված, խաղաղ, արդար, արժանապատիվ ու անվտանգ կյանքի համար՝ զերծ նոր ցեղասպանության վտանգից։

Հետևեք մեզ սոցիալական ցանցերում՝ տեղեկացված ու ներգրավված լինելու համար:

• Facebook: Արցախ Միություն / Artsakh Union

• Instagram: https://instagram.com/ArtsakhUnion

• Telegram: https://t.me/ArtsakhUnion

• X: https://twitter.com/ArtsakhUnion

Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները։ Ամեն մի գործողություն, անկախ չափից, կարող է դրական փոփոխություններ բերել:

Միավորվե՛նք միասնական նպատակների շուրջ»,- գրել է նա:

  • Կիսվել: