ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եկեղեցուն կվերադարձվի «պատմական տեսքը». Ադրբեջանի մշակույթի փոխնախարարը՝ Ղազանչեցոցի մասին

Եկեղեցուն կվերադարձվի «պատմական տեսքը». Ադրբեջանի մշակույթի փոխնախարարը՝ Ղազանչեցոցի մասին

Ադրբեջանի մշակույթի փոխնախարար Վագիֆ Ալիևը հայտարարել է, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում սկսվել են վերանորոգման աշխատանքներ, տեղեկացնում է minval.az-ը:

Ինչպես նշել է Ալիևը՝ եկեղեցուն կվերադարձվի «պատմական տեսքը»:

«Թող հայերն ասեն այն, ինչ ուզում են: Հնագույն հուշարձանները միշտ պետք է պահպանեն իրենց պատմական տեսքը, այլ կերպ լինել չի կարող»,-ասել է Ադրբեջանի մշակույթի փոխնախարարը:

  • Կիսվել: