կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էջմիածնում կայացած մրցաշարից արցախցի մարզիկները վերադարձել են հաղթանակով

Էջմիածնում կայացած մրցաշարից արցախցի մարզիկները վերադարձել են հաղթանակով

Արցախի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկները հուլիսի ընթացիկ տարվա 9-11֊ը Էջմիածնում կայացած «Arm Fighting Selection-70» սիրողական մրցաշարում փայլուն հաղթանակներ են ունեցել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արցախի Արմֆայթինգ ֆեդերացիայի մարզիչ, պրոֆեսիոնալ մարզիկ Արմեն Հայրապետյանը:

«Մրցաշարին մասնակցել են 400-ից ավելի մարզիկներ՝ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: Արցախցի մարզիկներ Էրիկ Առաքելյանը (16-17 տարեկան, 60 կգ քաշային կարգում), Արսեն Բալայանը (18-21 տարեկան, 66 կգ քաշային կարգում), Արթուր Սաիյանը(14-15 տարեկան, 34 կգ քաշային կարգում), Էդուարդ Հայրապետյանը (10-12 տարեկան, 37կգ քաշային կարգում), Արման Սարդարյանը (10-12 տարեկան, 28 կգ քաշային կարգում), Նոյ Մեհրաբյանը (8-10 տարեկան, 28 կգ քաշային կարգում) գրավել են առաջին հորիզոնականը, իսկ 2-րդ հորիզոնական զբաղեցրել են Արամ Հայրապետյանը (6-7 տարեկան, 26 կգ քաշային կարգում), Ռաֆայել Հայրապետյանը (10-12 տարեկան, 29 կգ քաշային կարգում), Սերգեյ Բեգլարյանը (8-10 տարեկան, 32 կգ քաշային կարգում), Սամվել Սաիյանը (10-12 տարեկան, 50 կգքաշային կարգում)», - նշեց Արմեն Հայրապետյանը:

 

  • Կիսվել: