երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ». Մեկնարկում է նոր ծրագիր

«Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ». Մեկնարկում է նոր ծրագիր

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը մեկնարկում է նոր՝ «Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» ծրագիրը։

Նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Սփյուռքի հայտնի ու խոստումնալից հայ գործիչները պիտի այցելեն Արցախ ու հանրային ելույթներ ունենան բնակչության շրջանում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արտաքին կապերի տնօրեն Ռուբեն Ջանբազյանը:

««Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» նախաձեռնության նպատակն է ներգրավել և մոտիվացնել տեղի բնակչությանը և օգնել բարձրացնել Արցախի հեղինակությունը Հայաստանում և միջազգային մակարդակում։ Այցելությունները կներառեն ոչ միայն հանրային ելույթներ, այլ նաև կլոր սեղան-քննարկումներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, թրեյնինգներ եւ այլն»,-ներկայացրեց Ռ. Ջանբազյանը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության առաջին հյուրերն են գրող, արձակագիր Արամ Ավետիսը՝ Երևանից, և երգիչ, երգահան, ու գրող Ափօ Սահակեանը՝ Երուսաղեմից:

Ավետեսի ու Սահակյանի այցերը կազմակերպվում են Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի համատեղ համագործակցությամբ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» գրքի ներկայացումն ու հանրային ելույթը տեղի կունենա մայիսի 8-ի երեկոյան` ժամը 18:30-ին՝ Ստեփանակերտի «ԿԻՆԻ» ռեստորանում(Թումանյան 95): Մուտքն ազատ է, իսկ բոլոր ներկաները որպես նվեր կստանան հեղինակի «Երբ առնետները կարդալ գիտեին» գրքի մեկական օրինակ: Ափօ Սահակեանի ակուստիկ ելույթը տեղի կունենա նույն օրը՝ ժամը 20:00-ին, նույն վայրում։

Ցանկացողները մանրամասների համար կարող են կապ հաստատել ինձ հետ՝ [email protected] էլ.հասցեով կամ զանգահարել +374-94-88-30-65 հեռախոսահամարին»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը։

  • Կիսվել: