կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

Ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

Ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։

Ստեփանակերտ-Շոշ-Մարտունի միջշրջանային ճանապարհի Շոշ գյուղի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց, հայտնում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
 
Միջհամայնքային մյուս ճանապարհները բաց են ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի տարածքում մառախուղ է և տեղում է ձյուն:
 
Բոլոր ուղղություններում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ:
 
Սարավան-«Զանգեր» հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է:
 
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ արտակարգ դեպքերից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: