ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ձեր ճանապարհը միաձուլված է հայ ժողովրդի հերոսական ընթացքին». Վարդան Հակոբյանի շնորհավորական ուղերձը

Արցախի գրողների միության նախագահ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը գրողների միության անունից շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։

Ուղերձում, մասնավորապես ասված է.
 
«Մեծարգո՛ Արայիկ Վլադիմիրի,
 
Ուղերձում, մասնավորապես ասված է.
 
«Մեծարգո՛ Արայիկ Վլադիմիրի,
 
Ընդունեցեք, խնդրեմ, Արցախի գրողների միության, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, ստեղծագործական  մեր մտավորականության եւ անձամբ իմ  ջերմագին շնորհավորանքները՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ։
 
Արցախի ժողովուրդը, ով մեծ վստահությամբ կատարել է իր  ընտրությունը, գերդժվարին  արդի ժամանակներում Ձեր անվան հետ է կապել ապագա ծաղկումն ու բարգավաճումը մեր չքնաղ ու  անկրկնելի, հազար ու մի արհավիրքներ հաղթահարած, անհաղթ ու հպարտ Արցախ  աշխարհի։ Դրանում, անշուշտ, հզոր կամքն ու ցանկությունն են արտահայտված մեր հող ու ջրի, բոլորիս։ Չէ որ ժողովուրդը Ձեզ ճանաչում է ոչ միայն երկար տարիների ամենապատասխանատու եւ նվիրական աշխատանքներից, մեր սոցիալ-տնտեսական, քաղաքական ու հասարակական կյանքի ձեռքբերումներից, որոնց Արցախը հասել է  տարիների ընթացքում, այլ նաեւ ազատության եւ անկախության համար տարվող մեր  ազգային պայքարից։ Այսինքն՝ Ձեր ճանապարհը միաձուլված է հանրության, ամբողջ հայ ժողովրդի հերոսական ընթացքին։
 
 Կրկին  շնորհավորելով Ձեզ, պարոն Հարությունյան, մաղթում ենք անհուն եռանդ, քաջառողջություն, մեծամեծ ու նոր սխրանքներ մեր ժողովրդի նվիրական երազանքների իրականացման, հինավուրց հայկական Արցախի  պետականության առավել ամրապնդման, տերությունների կողմից նրա ճանաչման, խաղաղության եւ բարեկեցիկ կյանքի ապահովման գործում՝ ի փառս մեր ժողովրդի միասնական ու միաբան ապագայի»։
 
  • Կիսվել: