չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դուք ստոր եք ու սիրկա. Ռոման Բալայանը քննադատել է «Նեզավիսիամայա գազետա»-ի գործընկերներին՝ Սումգայիթի մասին հոդվածի համար

Դուք ստոր եք ու սիրկա. Ռոման Բալայանը քննադատել է «Նեզավիսիամայա գազետա»-ի գործընկերներին՝ Սումգայիթի մասին հոդվածի համար

«Говорит Москва» ռադիոընկերության գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում հրապարակված Սումգայիթի դեպքերի մասին ակնհայտ կեղծ տեղեկություններով հոդվածին և գրել.

«Ես իհարկե, գիտեի, որ լրագրողների շրջանում կան ծախված գործընկերներ, բայց միամտորեն կարծում էի, որ նույնիսկ նման կատեգորիայի «գործընկերների» համար կան սահմաններ, որոնք չպետք է հատել:

«Նեզավիսիմայա գազետա» թերում Սումգայիթում 88-ի դեպքերի մասին հրապարակումից հետո հասկացա, որ դա այդքան էլ այդպես չէ: Անսկզբունքայնություն, ստորություն, ծախվածություն: Այլ բառեր ընտրելը դժվար է:

Որպես Սովետական Ադրբեջանում հայկական ջարդերի սահմռկեցուցիչ օրերով անցած մարդ, կարող եմ ասել՝ եթե դուք փողի դիմաց կարող եք հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ապա դուք ստոր եք ու սիրկա»:

  • Կիսվել: