շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Դուք էիք որոշել, որ արցախցիները ձեր քաղաքացիները չեն». Լավրովը հիշեցրել է Պուտինի խոսքը՝ Փաշինյանին

«Դուք էիք որոշել, որ արցախցիները ձեր քաղաքացիները չեն». Լավրովը հիշեցրել է Պուտինի խոսքը՝ Փաշինյանին

«Դուք էիք որոշել, որ ղարաբաղցիները  քաղաքացիները չեն». Լավրովը «Իզվեստիա»-ին պատմել է, թե ինչ է ասել Պուտինը Փաշինյանին 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։

Երբ մարդիկ սկսեցին լքել Ղարաբաղը, Փաշինյանը Պուտինին հարցրեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ թողեցիք ղարաբաղցիներին բախտի քմահաճույքին»։

ՌԴ նախագահը պատասխանեց. «Կներեք, ի սեր Աստծո, Դուք էիք որոշել, որ նրանք այլևս քաղաքացիները չեն կամ որևէ այլ քաղաքացիություն չունեն, բացի Ադրբեջանի քաղաքացիությունից»:

  • Կիսվել: