ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դուք եղել, մնում և լինելու եք Արցախի կողքին՝ որպես խորհրդանիշ. Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Պարգև Սրբազանին

Դուք եղել, մնում և լինելու եք Արցախի կողքին՝ որպես խորհրդանիշ. Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Պարգև Սրբազանին

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Արցախի թեմի նախկին առաջնորդ, հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ, հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին.

Գերաշնորհ Սրբազան Հա՛յր

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 67-րդ տարեդարձի առթիվ։ Շնորհակալ եմ Ձեզ այն հայրական սիրո համար, որ ունեք Արցախ աշխարհի հանդեպ։ Ձեր՝ ավելի քան 3 տասնամյա հոգևոր առաջնորդությունը մեծապես օգնել է Արցախին վերագտնելու ճշմարիտ ճանապարհը տանող ուղին։ Դուք եղել, մնում և լինելու եք Արցախի կողքին՝ որպես խորհրդանիշ, Մարդ, որի անխոնջ աշխատանքի շնորհիվ Արցախը հավատարիմ է քրիստոնեական և համամարդկային արժեքներին:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարեկեցություն։ Աստված մեզ պահապան։

Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ»,-ասված է շնորհավորանքի մեջ:

  • Կիսվել: