Դսեղի վարչական ղեկավարի նստվայրում տեղի է ունեցել հանդիպում ԼՂ-ից բռնի տեղահանված և Թումանյանում բնակություն հաստատած արցախցիների հետ
Այսօր` օգոստոսի 13֊ին, Դսեղի վարչական ղեկավարի նստվայրում տեղի ունեցավ հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Թումանյան համայնքում բնակություն հաստատած արցախցիների հետ, հայտնում են Թումանյանի համայնքապետարանից:
Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Ռոման Շաքարյանը, համայնքի ղեկավարի խորհրդական @Արմեն Չոփուրյանը, օգնական Գնել Քոչարյանը, կոմունալ տնտեսության տնօրեն Համլետ Քոչարյանը։
Ներկաներին ևս մեկ անգամ տեղեկացվեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցությունների, զբաղվածության ծրագրերի մասին:
Հանդիպման ընթացքում արձանագրվեցին նաև արցախցիների կողմից ներկայացված խնդիրները, որոնք համայնքի հնարավորությունների սահմաններում կստանան համապատասխան լուծումներ։
Համայնքի ղեկավարի տեղակալը նշեց , որ նման հանդիպումները լինելու են շարունակական։