կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Դիզակ արտ» կենտրոնում տեղի է ունեցել «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդեսի բացումը

«Դիզակ արտ» կենտրոնում տեղի է ունեցել «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդեսի բացումը

Փետրվարի 20-ին «Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնում կողմից կազմակերպվել է հերթական միջոցառումը՝ մի հարկ տակ համախմբելով տեղահանված արցախցիներին, մշակութային գործիչներին ու մշակույթով հետաքրքրված անձանց:

 Այս մասին հայտնում է «Դիզակ» թերթը։ Արցախյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված՝ ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կազմակերպված «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով բռնազավթված տարածքների պատմամշակութային հուշարձանների նկարների ցուցահանդեսին ներկա էին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Արցախյան շարժման ակտիվիստներ, մշակութային գործիչներ, հադրութցիներ:

May be an image of 5 մարդ, people standing և ներսումըՆերկայացված են 2020թ պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության լուսանկարները. այդ պատմամշակութային հուշարձանները կամ արդենիսկ ոչնչացվել, վնասվել են, կամ գտնվում են ոչնչացման, ինչու չէ՝ նաև՝ կեղծ ուդիական ներկայացվելու վտանգի տակ:

May be an image of 3 մարդՆերկաներին ողջունեց «Դիզակ Արտ» կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանը: Ելույթ ունեցան ՀՀ-ում ԱՀ ՄՆ Սերգեյ Ղազարյանը, ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Արմինե Հայրապետյանը, Արցախյան շարժման ակտիվիստ Մանվել Սարգսյանը, Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը: Նրանք իրենց խոսքում կարևորեցին նման միջոցառումների կազմակերպումը, որի գլխավոր նպատակն է՝ միջազգային համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրել ադրբեջանական վերահսկողության տակ անցած և վտանգված հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրների վրա:

May be an image of 2 մարդ և people standing-ըMay be an image of 1 հոգի և standing-ըMay be an image of 1 հոգի

Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս` Երևանի Մ. Խորենացի 47/7 հասցեում։

 

  • Կիսվել: