երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Դիմումիս համաձայն ազատվել եմ աշխատանքից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, շարունակում եմ ապրել Արցախում․ Վահրամ Պողոսյան

Դիմումիս համաձայն ազատվել եմ աշխատանքից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, շարունակում եմ ապրել Արցախում․ Վահրամ Պողոսյան

Օրեր առաջ դիմումիս համաձայն ազատվել եմ աշխատանքից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության նախկին պետ Վահրամ Պողոսյանը․

«Օրեր առաջ դիմումիս համաձայն ազատվել եմ աշխատանքից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այդ առիթով որևէ գրառում չեմ կատարել, քանի որ այս ծանր ժամանակաշրջանում դա ավելորդություն եմ համարել: Այսօր էլ չէի անդրադառնա հարցին, եթե որոշ լրատվամիջոցներ չլծվեին իմ անձի շուրջ հերյուրանքներ տարածելու գործին՝ միտում ունենալով արհեստական աժիոտաժ ստեղծել:

Ընդամենը կընդգծեի՝ որևէ տեղ մեկնել չեմ պատրաստվում, ընտանիքիս և հարազատներիս հետ շարունակում եմ ապրել Արցախում:

Տոկունություն և համբերություն մեր ժողովրդին և Հանրապետության նախագահի գլխավորությամբ բոլոր պատասխանատուներին՝ այս ծանր փորձություններին դիմակայելու համար»:

 

  • Կիսվել: