ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գրառումներիս ժամանակ միշտ ազնիվ եմ եղել․ Վահրամ Պողոսյան

Գրառումներիս ժամանակ միշտ ազնիվ եմ եղել․ Վահրամ Պողոսյան

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը վստահեցնում է՝ իր գրառումների ժամանակ միշտ ազնիվ  է եղել։ Նա ֆեյսբուքում գրել է․

«Բացի հարազատ եղբորիցս, ով մարտական գործողություններին մասնակցել է սեպտեմբերի 28-ից՝ Մեխակավանից (Ջեբրայիլից) սկսած, ութ եղբայր եմ ունեցել, ովքեր գտնվել են ռազմաճակատի տարբեր թեժ հատվածներում: Իսկ հորաքրոջս թոռը նշանի մատանին մատին զոհվել է: Նրանց և բազմաթիվ ընկերներիս համար ամեն օր ունեցածս ապրումներն ու կորստի ցավը միայն ես եմ զգացել:

Գրառումներիս ժամանակ միշտ ազնիվ եմ եղել, մինչդեռ ճշմարտությունը չընդունել ցանկացողները հաճախ քննադատության թիրախ են դարձրել ինձ:

Ինձ դավաճան անվանող «համարձակները» պետք է կարողանան, անկախ հոգեվիճակից, ուղիղ նայել ճշմարտության աչքերին և իրերը կոչել իրենց անուններով:

Ես իմ համեստ աշխատանքն եմ կատարում, բայց եթե դրանով դարձել եմ մարդկանց աչքի փուշը, կարող եմ անվարան հրաժարվել դրանից: Իսկ ազնվությանս ու սկզբունքայնությանս մասին ինձ ճանաչողները հաստատ կվկայեն»։

  • Կիսվել: