ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շուշիի կողմից արձակված կրակրոցները որևէ վտանգ չեն ներկայացնում․ Վահրամ Պողոսյան

Շուշիի կողմից արձակված կրակրոցները որևէ վտանգ չեն ներկայացնում․ Վահրամ Պողոսյան

Շուշիի կողմից լսվող կրակրոցներն արձակել է հակառակորդը։ Դրանք որևէ վտանգ չեն պարունակել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ մեկնաբանելով երեկ Արցախում հնչած կրակոցներկ մասին տեղեկությունները։

«Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ կրակոցները օդ են ուղղվել։ Ասեմ, որ բացի պաշտպանության նախարարության հավաստիացումից, նրանք, ովքեր ականատես են եղել, տեսել են, որ դրանք եղել են լուսարձակող փամփուշտներ, որոնք օդ էին կրակվում»,- ասաց նա և հավելեց, որ ըստ ամենանայնի  հակառակորդը կրակոցներն արձակում է ոչ սթափ վիճակում։ 

Թե որն է հակառակորդի՝ նման քայլի գնալու պատճառը, Պողոսյանը դժվարացավ պատասխանել։ 

«Դժվարանում եմ որևէ մեկնաբանություն տալ, դա կարող է նաև վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով լինել, բայց, ամենայն հավանականությամբ, ալկոհոլի ազդեցության տակ։ Նոր տարվա գիշերվանից սկսած պարբերաբար այդպիսի կրակոցներ լինում են, բայց բարեբախտաբար դրանք սպառնալիք չեն պարունակում։ Պաշտպանության բանակը հավաստիացնում է, որ ՊԲ դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել Շուշիի կողմից։ Պաշտպանության բանակի զինվորները և ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում են արդյունավետ կերպով իրականացնել իրենց ծառայությունը»,- նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը։

  • Կիսվել: