երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Դիմում եմ ՌԴ-ին՝ պահանջելով, որ թույլ չտա Արցախի իշխանության խայտառակ դատավարությունը. Ալավերդյան

Դիմում եմ ՌԴ-ին՝ պահանջելով, որ թույլ չտա Արցախի իշխանության խայտառակ դատավարությունը. Ալավերդյան

Մենք այստեղ ենք մեկ պահանջով՝ թույլ չտալ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների խայտառակ դատավարությունները: Այս մասին այսօր Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիայի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով ելույթ ունեցավ ռուսերենով:

Նա նշեց, որ Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ է կատարել Արցախի Հանրապետությունում 2020-2023 թվականներին, երբ այնտեղ գտնվել են ռուս խաղաղապահներրը:

«մենք ձեզ դիմում ենք ոչ այն հարցերով, որոնք հնչում են բոլոր սոցցանցերում՝ թե որտեղ էիք դուք, ինչ էիք անում եւ ինչու Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր հայտնվել են անօրինական կալանավորված վիճակում՝ գտնվելով Բաքվի բանտերում եւ ենթարկվելով դաժան վերաբերմունքի ու կտտանքների:

Մենք դիմում ենք ձեզ ոչ թե միայն որպես մեծ տերության, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի, մենք դիմում ենք ձեզ որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առանցքային անդամի: Ոչ ոք այն չի չեղարկել, այդ եռակողմ հայտարարությունն ուժի մեջ է ու  ձեր պարտականությունները մնում են ուժի մեջ՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասել Հայաստանի կառավարության անունից:

Մենք պահանջում ենո, որ COP29-ի ժամանակ հատկապես Ռուսաստանը, որպես հատուկ պարտավորություններ ունեցող, որպես տերություն, որը բարեկամություն է անում Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ, այդ թվում Ադրբեջանի հետ, մենք պահանջում ենք, որ դուք թույլ չտաք դատական խայտառակությունը, երբ դատելու են Արցախի հերոսական ժողովրդի ղեկավարությանը:

 

Մենք դիմում ենք ձեզ՝ օգտագործել դիվանագիտական  բոլոր միջոցները, պահանջել ու հասնել Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայ գերիների ազատ արձակմանը»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը։

  • Կիսվել: