ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դեսպան Հովհաննիսյանը Ճապոնիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները

Դեսպան Հովհաննիսյանը Ճապոնիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները

Դեսպան Արեգ Հովհաննիսյանը մարտի 18-ին Ճապոնիայի ԱԳՆ-ում հանդիպում է ունեցել ԱԳՆ Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Շուիչի Տոկուդայի հետ:

Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը դեսպանը զրուցակցին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները, անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ համագործակցության տարբեր հարցերի, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներին:
 
Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ դեսպանը Տոկուդային է նվիրել ՀՀ-ում հատուկ պատրաստված՝ հայ-ճապոնական կապերը և բարեկամությունը խորհրդանշող բատիկա հուշանվեր:

  • Կիսվել: