կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դավիթ Սարգսյանը հանդիպել է բացօթյա առեւտրով զբաղվողների հետ. վերահսկողական մեխանիզմները կուժեղացվեն

Դավիթ Սարգսյանը հանդիպել է բացօթյա առեւտրով զբաղվողների հետ. վերահսկողական մեխանիզմները կուժեղացվեն

Բացօթյա առևտրի՝ որպես ապօրինի երևույթի ծավալները շարունակում են մտահոգել Ստեփանակերտի բնակիչներին և բնականաբար նաև քաղաքային իշխանություններին:

Այս մասին «Արցախպրես» -ին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։ Պատկան մարմինների ներկայացուցիչները բազմիցս տեղերում նախազգուշացրել հանրային վայրերը սեփական բիզնեսի համար օգտագործող տնտեսվարողներին վերջիններիս գործունեության հակաիրավական լինելու մասին։

Այն խոչընդոտում է երթևեկությանն ու քաղաքացիների ազատ տեղաշարժին` խաթարելով նաեւ քաղաքի արտաքին տեսքը:

«Ցավոք, բազմապիսի բացատրական աշխատանքները ցանկալի արդյունքներ չունեցան: Խնդրի քննարման նպատակով Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հանդիպման է հրավիրել բացօթյա առևտրով զբաղվողներին: Ոչ բոլորն են արձագանքել քաղաքապետի առաջարկին: Այնուհանդերձ, հանդիպումը կայացել է, և երկուստեք մտքեր են փոխանակվել հարցի համապարփակ լուծման տարբերակների շուրջ: Դավիթ Սարգսյանը բացօթյա առևտրով զբաղվողներին ևս մեկ անգամ հորդորել է իրենց գործունեությունը ծավալել սահմանված վայրերում:

Իսկ արդեն երկու շաբաթ անց վերահսկողական մեխանիզմներն ավելի կուժեղացվեն ու դրանք հետևողականորեն կկիրառվեն»,- նշում է աղբյուրը:

  • Կիսվել: