ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Դավիթ Իշխանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

Դավիթ Իշխանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

ՀՅԴ կողմից առաջադրած նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու:

Դավիթ Իշխանյանի կենսագրական տվյալները.

Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 27-ին ԼՂ  Մարտունու շրջանի Աշան գյուղում:

1975-1985թթ. սովորել է Աշանի միջնակարգ դպրոցում:

 1985—1992թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում՝ պատմություն եւ իրավագիտություն մասնագիտությամբ:

1987-1989թթ.  ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից է:

1989-1991թթ. եղել է ուսանողական ջոկատի գործուն անդամ:

1991-1995թթ.՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992-1995թթ.՝ ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, եղել Մարտունու շրջանի թիվ 28 գումարտակի հրամանատար:

1995-2000թթ.՝ Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն: 2000-2005թթ. ՝ Աշանի համայնքի ղեկավար:

1989 թ—ից  ՀՅԴ կուսակցության անդամ է: 2007 թ—ից առ այսօր ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչն է:

2015թ. մայիսի 3—ին խորհրդարանական ընտրություններում թիվ 8 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

 2015թ. մայիս — 2017թ. մարտ՝ ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար: ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

 Ամուսնացած է, ունի 3 զավակ: Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մխիթար Գոշ» մեդալով:

  • Կիսվել: