ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիթ Բաբայանը դասախոսությամբ հանդես է եկել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում

Դավիթ Բաբայանը դասախոսությամբ հանդես է եկել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Ղարաբաղյան հիմնախնդիր․ աշխարհաքաղաքական և էթնոքաղաքական ախտորոշում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում: Նույն օրը նախարար Բաբայանը Ամերիկյան Էնթերփրայզ ինստիտուտում մասնակցել է կլոր սեղանի։

Արցախի ԱԳՆ-ից  հայտնում են, որ քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին և պատասխանել ներկաների հարցերին։

Նախարարն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը տարբեր գործընթացների վերաբերյալ ճիշտ և համապարփակ պատկերացում կազմելու և որոշումների կայացման ընթացքում դրանք կիրառելու տեսանկյուններից։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

  • Կիսվել: