ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրել է շուրջ 5 միլիոն դրամ՝ էլեկտրական տաքացուցիչներ ձեռք բերելու և Արցախի դպրոցներին հատկացնելու համար

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրել է շուրջ 5 միլիոն դրամ՝ էլեկտրական տաքացուցիչներ ձեռք բերելու և Արցախի դպրոցներին հատկացնելու համար

Մարտի 15-ին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ, ուղևորվել է Արցախ՝ հանդիպելու ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանին և ԱՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանին, ինչպես նաև մի շարք արցախյան սահմանամերձ համայնքներ։ Այս մասին տեղեկանում ենք Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տեղահանված ուսուցիչներին կրթական գործընթացում կրկին ներգրավելու հիմնախնդիրը, մարդկային ռեսուրսի սղությամբ պայմանավորված կրթական ճգնաժամը հաղթահարելու եղանակները։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը և ՛ Արցախի կառավարությունը համակարծիք են, որ խիստ անհրաժեշտ է Արցախում ունենալ կրթական ռազմավարություն, որը կդառնա ապագայի զարգացման տեսլականը և կլինի ուղենիշ՝ կրթական գործընթացները համակարգելու և կազմակերպելու նպատակով։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը  և ԱՀ կառավարությունը կշարունակեն համագործակցել այս ուղղությամբ։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նախաձեռնել է դրամահավաք, բարերարների ներդրումների հետ միասին հավաքագրվել է շուրջ 5 միլիոն ՀՀ դրամ՝ էլեկտրական տաքացուցիչներ ձեռք բերելու և դպրոցներին հատկացնելու համար:

 

  • Կիսվել: