երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Դանիել Իոաննիսյանը պատմել է, «թե ինչպես է Արթուր Վանեցյանի ղեկավարած գումարտակը փախել Շոշի դիրքերից՝ թողնելով Շուշիի պաշտպանությունը»

Դանիել Իոաննիսյանը պատմել է, «թե ինչպես է Արթուր Վանեցյանի ղեկավարած գումարտակը փախել Շոշի դիրքերից՝ թողնելով Շուշիի պաշտպանությունը»

«Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը պատմել է, «թե իմչպես է Արթուր Վանեցյանի ղեկավարած գումարտակը 44-օրյա պատերազմի ժամանակ փախչել Շոշ գյուղի դիրքերից՝ թողնելով Շուշիի պաշտպանությունը»։

Այս առնչությամբ, նա, մասնավորապես, գրել է. «Եթե Արթուր Վանեցյանը և իր ղեկավարած գումարտակը չփախներ Շոշ գյուղից` Արցախը, հավանաբար, այդքան տխուր վիճակում չէր լինի

Նոյեմբերի սկզբին ադրբեջանցիները հարձակվում էին Շուշիի ուղղությամբ։ Մարտեր հասան Շոշ գյուղ (և ոչ միայն Շոշ)։ Այդ ժամանակ Վանեցյանի գումարտակը ավարտել էր ֆոտոսեյսիաները և հասել Արցախ ու, զարմանալի չէ, որ ԶՈւ ղեկավարությունը որոշեց որոշ հատվածներ վստահել Վանեցյանենց։

Տեղակայման դիրքեր հասնելուն պես տարածքում մի երկու արկ ընկավ և, սիրուն ֆոտոսեյսիաներ անցած գումարտակը, գեներալ Վանեցյանի առաջնորդությամբ, փախավ այդ գյուղից։

Երևի մտածում էին, որ գնալու էին առաջնագիծ` ֆոտոսեյսիան շարունակելու և սարսափելի վախեցան, երբ բացահայտվեց, որ, դու մի ասա, պատերազմ է։

Հետո իրենք դա արդարացնում էին նրանով, թե, իբր, իրենց սխալ տվյալներ էին տվել տարածքում ադրբեջանցիների քանակի մասին։ Բայց դե ո՞վ է փախնելուց ընդունում, որ վախկոտ է, բոլորն էլ մի բան հորինում են։

Հիմա Վանեցյանը մեղավոր (մեղսակից) չի՞, որ Արցախը ու բոլորիս անվտանգությունը էս տխուր օրին են։

Հ.Գ. Հստակեցնեմ, որ Վանեցյանի գումարտակում կաին մի քանի դուխով կռվողներ, բայց երբ հրամանատարն ու գումարտակի մեծ մասը փախնում է` մնացածի չնահանջելն անիմաստ է դառնում»։

  • Կիսվել: