կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դանակահարություն Ստեփանակերտում․ դեպքի հանգամանքները պարզվում են

Դանակահարություն Ստեփանակերտում․ դեպքի հանգամանքները պարզվում են

ԱՀ դատախազությունից հայտնում են, որ սույն թվականի փետրվարի 8-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ա.Ա.-ն մեքենայում պահվող դանակով մեկ անգամ հարվածել է Հ.Գ.-ի կրծքավանդակի ձախ կեսին, որի հետևանքով վերջինս ծակած-կտրած թափանցող վերք, մինիմալ հեմոպնևմաթորաքս, ձախ թոքի սալջարդ ախտորոշմամբ ընդունվել է հանրապետական բժշկական կենտրոն:

ԱՀ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության հետքերն ամրագրելու և անհետաձգելի քննչական գործողությունները կատարելու ուղղությամբ:

Դեպքի կապակցությամբ իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

  • Կիսվել: