ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դա զիջում չէ. Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի հանքի շահագործման դադարեցման մասին

Դա զիջում չէ. Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի հանքի շահագործման դադարեցման մասին

Կաշենի հանքի շահագործման դադարեցումը զիջում չէ: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք զիջում չէ Արցախի կողմից Կաշենքի հանքի շահագործման դադարեցումը եւ միջազգային փորձաքննության անցկացումը:

Վարդանյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Դա զիջում չէ, դա ցույց է տալիս մեր պատրաստակամությունը, որ մենք ասում ենք` մենք վստահ ենք, որ ունենք լավագույն, էկոլոգիական ստանդարտներին համապատասխան գործող հանք, երկրորդը` եթե պետք է, մենք շահագործումը կարող ենք կանգնեցնենք, երրորդը` մենք պետք է հասկանանք, որ ճանապարհը փակ է, եւ խնդիրների առաջ են կանգնած բոլոր գործարարները:

Մենք ասում ենք, որ այս հարցը ուզում ենք բերել այն հարթակ, որ համաշխարհային մակարդակի մասնագետները նայեն ու իրենց կարծիքը հայտնեն, ոչ թե ադրբեջանական այսպես ասված էկոլոգները, որովհետեւ դա էլ է շատ կարեւոր: Մենք ասում ենք, որ մենք ՄԱԿ-ի մակարդակով, համաշխարհային մակարդակի ընկերությունների մասնագետներով, եթե պետք է արվի ինչ-որ ստուգում, թող արվի այդ մակարդակով, ոչ թե Ադրբեջանի կողմից նշանակված ինչ-որ մարդիկ, որոնք իրենց երկրում չեն կարողանում ստուգել իրենց խնդիրները՛՛:

Նշենք, որ արդեն 18 օր է՝ ադրբեջանցի այսպես կոչված ՛՛բնապահպանները՛՛ փակ են պահում Բերձորի միջանցքը` շրջափակման մեջ պահելով Արցախի Հանրապետությունը:

  • Կիսվել: