հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դա նրա անձնական դիրքորոշումն է, և չի նշանակում, որ այն որոշիչ է. Դավիթ Բաբայանը՝ Տոյվո Կլաարի հայտարարության մասին

Դա նրա անձնական դիրքորոշումն է, և չի նշանակում, որ այն որոշիչ է. Դավիթ Բաբայանը՝ Տոյվո Կլաարի հայտարարության մասին

Թող Երեւանն ու Բաքուն հարաբերություններ հաստատեն, բայց սա ոչ մի կերպ չպետք է ազդի Ղարաբաղի վրա։ Այս մասին այսօր Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նա նշել է, որ Ղարաբաղը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ ՛՛Մենք ունենք մեր սեփական պատմական տարածքը, եւ այս տարածքում ապրելու մեր իրավունքն անձեռնմխելի է՛՛,-ասել է Բաբայանը։

Մեկնաբանելով Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը, որով նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում երեկվա ելույթը համարել էր ՛՛կարեւոր եւ հեռատեսական՛՛՝ ասել է. ՛՛Սա ոչ թե արդարության եւ արժեքների վրա հիմնված դիրքորոշում է, այլ աշխարհաքաղաքական թրենդ։ Սա նրա անձնական դիրքորոշումն է եւ որոշակի ուժերի դիրքորոշումը։ Բայց դա ամենեւին չի նշանակում, որ այդ դիրքորոշումը որոշիչ է՛՛:

 

 

  • Կիսվել: