երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ցուցարարները գիշերը մնացել են Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում՝ շարունակելով պահանջել հանդիպում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ

Ցուցարարները գիշերը մնացել են Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում՝ շարունակելով պահանջել հանդիպում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ

Արցախցի ցուցարարները գիշերը մնացել են Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում՝ շարունակելով պահանջել հանդիպում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ:

Առավոտյան ցուցարարներից մի խումբ վերադարձել է Ստեփանակերտ: Ակտիվիստ Տիգրան Պետրոսյանի կոչ է արել, որ Արցախի խորհրդարանի պատգամավորները միանան իրենց ու պահանջեն հանդիպում խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ:

Ինչպես պարզել են ակտիվիստները՝ Վոլկովն Արցախի կառավարության շենքում է, սակայն նրան բակում սպասելուց հետո ևս չի հաջողվել տեսնել:

ԱՀ ԱԺ-ում ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է պատգամավորների հետ, սակայն այդ հանդիպման վերաբերյալ մանրամասներն հայտնի չեն:

  • Կիսվել: