երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նախագահի որոշ թեկնածուների ցինիզմը սահման չունի. Կարեն Օհանջանյան

Նախագահի որոշ թեկնածուների ցինիզմը սահման չունի. Կարեն Օհանջանյան

Նախագահի որոշ թեկնածուների ցինիզմը սահման չունի, Facebook-ի իր էջում գրում է արցախցի քաղաքագետ Կարեն Օհանջանյանը:

"Կորոնավիրուսի խնդիրը հայտնի է դեկտեմբերի վերջից, եւ ես առաջինն եմ, որ Facebook-ի իմ էջում կոչ եմ արել կոշտ միջոցներ ձեռնարկել մեր երկու պետություններում: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Ինչու ձեզանից ոչ մեկը չմտածեց մեր քաղաքացիների առողջության պահպանման մասին և քայլեր չձեռնարկեց նախընտրական քարոզարշավը դադարեցնելու ուղղությամբ։ Ես կպատասխանեմ այդ հարցին. որովհետև նախագահ դառնալու հավակնությունները ձեզ համար ինչ էլ որ լինի, մեր քաղաքացիների առողջությունից վեր են։ Մի կողմից դուք ասում եք՝ Աստված մի արասցե, ընտրությունները կնպաստեն կորոնավիրուսի տարածմանը, մյուս կողմից դուք խնդրել եք, որ վիրուսով վարակված Հայաստանի մի քանի հարյուր դիտորդներից բաղկացած ձեր դեսանտը գա Արցախ, ձեզ օգնության հասնի:

Եթե դուք իսկապես կարծում եք, որ ընտրողները կարող են վարակվել քվեարկության ժամանակ, ապա հրապարակային հայտարարություն արեք ՝ կոչ անելով ձեր կողմնակիցներին չգնալ ընտրատեղամասեր։ Իսկ նրանք, ովքեր կգնան, արդեն հայտնի է ում օգտին են քվեարկելու, նրա՝   ով ազնիվ պայքար է մղել և արդյունքն ակնհայտ կլինի։

Իսկ հիմա ի գիտություն այն ոչ կոմպետենտ դիտորդների, որոնք իրենց վրա են վերցնում ընտրությունների արդյունքները լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ որակելու իրավունքը. Դա դուք չեք որոշում։ Որոշում է ընտրողը, իսկ մեր երկրի Սահմանադրությամբ, ընտրությունները կայացած են համարվում անկախ դրանց մասնակցած ընտրողների քանակի։ Եվ եթե դուք մտահոգվում եք մեր ժողովրդի առողջության համար, ապա կսահմանափակեք Ձեր բացարձակ ոչ կոմպետենտ դեսանտի մուտքը Արցախ։ Այստեղ կան մարդու իրավունքների մասնագետներ, որոնք կարող են ձեզ դաս տալ այդ ասպարեզում՝ ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության հիմքերի և ընտրությունների կազմակերպման ու անցկացման գործընթացի մասին", - գրում է քաղաքագետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: