կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չորս համայնք՝ մեկ բնակավայրում. շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են (լուսանկարներ)

Չորս համայնք՝ մեկ բնակավայրում. շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի հարևանությամբ նոր բնակավայր է կառուցվում։

Բնակավայրն ունենալու է մոտ 211 տնտեսություններ, որոնցից 133-ը Ասկերանի շրջանի՝ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրաղացներ, Սղնախ, Մադաթաշեն և Մոշխմհատ համայնքների բնակիչներին է տրամադրվելու, իսկ մյուս տները՝ տարբեր շրջաններից այն տարհանված բնակիչներին, որոնք ցանկություն են հայտնել բնակվելու այստեղ:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Ջրաղացներ համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովը համայնքի բնակիչների հետագա բնակության վայրը հստակեցնելու համար պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 18-ին, հանդիպում է ունեցել նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Նախագահը հավաստիացրեց, որ կառուցվելու է նոր բնակավայր տարհանված բնակիչների համար: Մենք 4 համայնքի ղեկավարներով ուսումնասիրեցին տեղանքը, համայնքների բնակիչների հետ քննարկելով, մեր հավանությունը տվեցինք, ինչից հետո սկսվեցին աշխատանքները: 64 հեկտար հողատարածքի սեփականատերերին տրամադրվել է պետության կողմից վարձավճարները, որպեսզի կարողանանք այստեղ կառուցել մեր բնակավայրը», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ա. Հայրապետովը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ աշխատանքներն ընթանում են փուլային տարբերակով, շինանյութերի մատակարարման հարցում որևէ խնդիր և բողոք չունեն:

«Այս պահի դրությամբ ունենք փորած և լցված հիմքեր, պատշարներն են աշխատում, տանիքներն են տեղադրվում, բետոնապատում է ընթանում: Նախատեսում ենք տարվա վերջին մոտ 40-50 տուն շահագործման հանձնել: Բոլոր հարմարությունները լինելու են, նախատեսվում է կահավորում, յուրաքանչյուրի տնամերձ տարածքը կլինի 1500 քառակուսի մետր, ինչը հնարավորություն կտա բնակիչներին զբաղվելու հողագործությամբ, ինչպես նաև ջերմոցային մշակություն զարգացնելու: Նախատեսվում է խաղահրապարակ, մարզադահլիճ, ունենալու ենք նաև չորանոցներ: Կառուցվող տները լինելու են 2, 3, 4 և 5 սենյականոց, լինելու են նաև բլոկացված տներ (բաղկացած 2 բնակարանից): Կառուցվող նոր բնակավայրը մի քանի մուտք կունենա», - ասաց համայնքի ղեկավարը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ դժվարությունները աշխատուժի սակավությամբ են պայմանավորված։ «Մեծ պրոյեկտ է, շինհրապարակում բանվորների քանակը չի բավարարում, որպեսզի ավելի արագ տեմպերով աշխատենք: Այսօր այստեղ աշխատում են նաև Սղնախ և Ջրաղացներ համայնքների տղամարդիկ: Ինչպես նաև կարող են հարակից համայնքներից տարբեր մասնագետներ գալ և մատուցել իրենց ծառայությունը՝ վարձավճ ար ստանալով», - ընդգծեց նա:

Ֆինանսավորումը իրականացնելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Բնութագրությունը հասանալի չէ

Այս պահին կառուցապատումն իրականացվում է «Կապավոր» ընկերության կողմից, ընկերության միջոցներով։ Աշխատանքները սկսվել են 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, իսկ շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։

  • Կիսվել: