ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չնայած շրջափակման դժվարություններին՝ Ստեփանակերտում բացված  ավազանկարչության կենտրոնը շարունակում է գործունեությունը

Չնայած շրջափակման դժվարություններին՝ Ստեփանակերտում բացված ավազանկարչության կենտրոնը շարունակում է գործունեությունը

Մայրաքաղաքում ավազանկարչության պարապմունքները սկսվել էին 44-օրյա պատերազմից հետո, իսկ համապ

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի հիմնադիր Հասմիկ Արզանյանը պատմել է, որ նորարարական այս գաղափարն առաջացել է 44-օրյա պատերազմի ընթացքում, որից հետո չնայած շենքային պայմանների հետ կապված և մի շարք այլ խնդիրներին, կարողացել են կյանքի կոչել:

Нет описания.

Нет описания.

«Պատերազմից հետո երեխաների մոտ հոգեբանական լարվածություն էր նկատվում և մտահղացում առաջացավ ստեղծելու այնպիսի կենտրոն, որտեղ նրանք կկարողանան լիցքաթափվել։ Երեխաներն այստեղ սովորում են նկարել ավազի վրա՝ լույսի և ստվերի համադրմամբ: Նրանք հատկապես սիրում են նկարել Արցախը խորհրդանշող «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողը, որի միջոցով արտահայտում են իրենց սերը հայրենիքի նկատմամբ»,-ներկայացրել է Հ. Արզանյանը՝ նշելով, որ չնայած ներկայում առկա դժվարություններին, շարունակում են գործունեությունը։ 

Нет описания.

Нет описания.

«Ավազանկարչությունը լույսի ու ստվերի արվեստ է։ Մենք նկարում ենք լույսով՝ ստվերի վրա, կամ հակառակը: Ես համեմատում եմ  մեր  կյանքի հետ, որի ընթացքում ունենում ենք լուսավոր և ստվերոտ օրեր: Ավազանկարչությունը զարգացնում է երևակայությունը, ստեղծագործական միտքը: Որոշ երկրներում համատեղվում է թատրոնի և օպերային ներկայացումների պատմությունների հետ։ Շուտով նախատեսվում է նման փոքր ներկայացումներ կազմակերպել  նաև այստեղ: Պատրաստվում ենք հեքիաթասացների հրավիրել, որպեսզի երեխաներն իրենց լսածը նկարեն  ավազին»,- մանրամասնել է մեր զրուցակիցը:

Нет описания.

Нет описания.

 Նրա խոսքով՝ Արցախում հետաքրքրված են ավազանկարչությամբ: Կենտրոնում գործում են անհատական և խմբային պարապմունքներ, որոնց  երեխաները կարող են  հաճախել 4 տարեկանից։ 

Нет описания.

Нет описания.

Հասմիկ Արզանյանը հավելել է, որ  շուտով նախատեսում են  նաև խմբեր բացել մեծերի համար:

Нет описания.Нет описания.

ատասխան կենտրոնն մշտական գործունեությունը ծավալում է անցած տարվանից:

  • Կիսվել: