հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Չնայած եղանակային պայմաններին՝ Ասկերանի Իվանյան համայնքում նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Չնայած եղանակային պայմաններին՝ Ասկերանի Իվանյան համայնքում նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
 
«Այս պահին շինարարական աշխատանքները տարբեր փուլերում են. կատարվում են արտաքին և ներքին  հարդարման, պատուհանների,  տանիքների տեղադրման աշխատանքներ: Թաղամասը բաղկացած կլինի 15 եռահարկ (և մեկ ստորգետնյա հարկ) շենքերից՝ 2 սենյականոց՝ 36, 3 սենյականոց՝ 90,  4 սենյականոց՝ 54  բնակարաններով: Թաղամասի կառուցման նախագիծն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Նոր թաղամասի կառուցապատման աշխատանքներում ներգրավված են 8 շինարարական կազմակերպություններ՝ «Քարավան», «Ճանշին», «Շին-Վեր Պլյուս», «Արմենշին», «Ռաֆ-Էլիտ», «Գրանդ Ալյանս», «Միք Շին» և «Նվեր» ՍՊ ընկերությունները»,- նշել է Մ. Դանիելյանը։
May be an image of դրսում
May be an image of brick wall և դրսումը
May be an image of brick wall և դրսումը

  • Կիսվել: