հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չի լինելու եվրոպական որևէ երկիր, որը խոսի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին. Սարգսյան

Չի լինելու եվրոպական որևէ երկիր, որը խոսի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին. Սարգսյան

Այսօր իր ՛՛Բանակցային առաջնագծում՛՛ գրքի շնորհանդեսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Բեռլինում Գերմանիայի Կանցլեր Շոլցի հայտարարությանն այն մասին, որ ՛՛ԼՂ հարցը պետք է լուծվի նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա՛՛:

Այս առնչությամբ Սարգսյանն ասաց. ՛՛Շատ պարզ բան է տեղի ունեցել. Գերմանիայի կանցլերը գերմանական ճշտապահությամբ է խնդրին մոտեցել: Եթե հիշում եք, մենք 2017-ին ԵՄ-ի հետ ստորագրեցինք Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը, որը վավերացվեց ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից: Գերմանիայի կանցլերը այլ բան չէր կարող ասել, որովհետեւ իր երկրի խորհրդարանը հաստատել էր այդ համաձայնագիրը, որտեղ բառացիորեն Ղարաբաղին վերաբերող հատվածը Մինսկի խմբի առաջարկներն էին: Նա այլ բան չէր կարոող ասել:

Այլ բան, որ գլխավոր բանակցողը խուսափում է, փախչում է ինքնորոշում բառից, ինչպես սատանան խունկից: Դրա համար ինքը որեւէ արձագանք չտվեց՛՛:

Խոսելով իր կանխատեսումների մասին՝ Սարգսյանը նշեց. ՛՛Ես կանխատեսում են, որ չի լինելու որեւէ եվրոպական երկիր, որը խոսի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին, որովհետեւ ինքը կհակասի իր խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագրի դրույթներին՛՛:

 

  • Կիսվել: