կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Չի կարելի վատթարացնել առանց այն էլ բարդ հումանիտար իրավիճակը․ Զախարովան՝ Ասկերանի շրջանում ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից շփման գծի խախտման վերաբերյալ

Չի կարելի վատթարացնել առանց այն էլ բարդ հումանիտար իրավիճակը․ Զախարովան՝ Ասկերանի շրջանում ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից շփման գծի խախտման վերաբերյալ

Ռուսաստանը կապի մեջ է երկու կողմի հետ: Կոչ ենք անում հնարավորինս շուտ լուծել տարածաշրջանի գազամատակարարման խնդիրը: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

"Համապատասխան աշխատանք է տարվում արտգործնախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, Գազպրոմի գծով: Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի վատթարացնել առանց այն էլ բարդ հումանիտար իրավիճակը և հասարակ բնակիչները չպետք է տանջվեն",- նշել է նա:

Անդրադառնալով Ասկերանի շրջանում ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից շփման գծի խախտմանը՝ Զախարովան նշել է, որ այդ իրավիճական գնահատական պետք է տան տեղում գտնվող խաղաղապահ ուժերը:

  • Կիսվել: