չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Չեմ  բացառում, որ թեկուզ վաղը բացելու պարագայում տասը օրից Ադրբեջանը նորից կփակի ճանապարհը. ԱՀ ՄԻՊ

Չեմ  բացառում, որ թեկուզ վաղը բացելու պարագայում տասը օրից Ադրբեջանը նորից կփակի ճանապարհը. ԱՀ ՄԻՊ

Արցախում երեկ կայացած հանրահավաքի գլխավորն մեսիջն այն էր, որ Արցախի ժողովուրդը, 14 օր շրջափակման մեջ լինելով հանդերձ, չի փոխել և չի փոխելու իր վերաբերմունքը՝ Արցախը որևէ կարգավիճակում չի լինելու Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր Երևանում հաջակցություն Արցախի կազմակերպված հավաքի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նա ուրախությամբ նշեց, որ միջազգային մեդիան ևս որոշ չափով անդրադարձավ արցախյան երեկվա հավաքին:

Լրագրողների դիտարկմանը, թե՝ տեսակետներ են հնչում, որ հավաքն ուղերձ էր նաև ՀՀ իշխանություններին, Ստեփանյանը նշեց. ՛՛Ես կարծում եմ՝ ՀՀ իշխանությանն ուղերձ հղելու հանրահավաքային տարբերակը չէ, որ պետք է գործադրվի, չնայած եթե նման կարծիքներ կան, մարդիկ կարող են նման կարծիք հայտնել, թեև արցախյան իշխանությունների հետ շփուներում Հայաստանի իշխանությունները միշտ էլ ստացել են այդ ուղերձները: Արցախն առավել քան միասնական է՝ լինի ուղերձի հասցեատերը ՀՀ-ն, թե միջազգային հանրությունը՛՛:

Ստեփանյանի խոսքով՝ արցախցիները միաձայն հորդորում են տեր կանգնել իրենց իրավունքներին և թույլ չտալ, որ բռնապետ Ադրբեջանը ոտնահարի մարդկանց իրավունքները և էթնիկ զտում իրականացնի Արցախում:

խոսելով Լաչինի միջանցքը փակ պահելու մասին՝ Ստեփանյանը նշեց, որ այդ կերպ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել արցախցիների վրա: ՛՛Ես չեմ  բացառում, որ թեկուզ վաղը բացելու պարագայում տասը օրից Ադրբեջանը նորից կփակի այն՛՛,-նշեց ԱՀ ՄԻՊ-ը՝ կրկին ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանի նկատմամբ պատժիչ միջոցառումներ գործադրի:

  • Կիսվել: