ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ցանկացած ապրանք դեպի Արցախ Հայաստանով է մտնում. Արայիկ Հարությունյան

Ցանկացած ապրանք դեպի Արցախ Հայաստանով է մտնում. Արայիկ Հարությունյան

Ցանկացած ապրանք դեպի Արցախ Հայաստանով է մտնում: Այս մասին հունիսի 29-ին կայացած ԱՀ Ազգային Ժողովի նիստի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Արցախում ադրբեջանական ապրանքներ վաճառելու սոցիալական ցանցերում արված հրապարակումների մասին պատգամավոր Արամ Հարությունյանի հարցին: 

ԱՀ նախագահն այդպիսի գրառումները դավաճանական քայլ ու սադրանք է որակել:

«Տեղեկություն էր տարածվում, թե իբր ադրբեջանական արտադրանքը մտել է Հայաստան, և հետո իբր գնումների արդյունքում բերել են Արցախ: Նման ինֆորմացիա չկա, այդ գրառումը կատարող անձն իմ տեղեկություններով հիմա գտնվում է ԱԱԾ-ում: Դա նպատակադրված սադրանք է մեր երկրի նկատմամբ ու ընդհուպ մինչև դավաճանություն: Եթե կա նման ինֆորմացիա, զանգեք տեղեկացրեք համապատասխան ծառայություններին: Այսքան ծանր հոգեբանական վիճակում գտնվող հասարակությունում ամեն ինֆորմացիա չպետք է տարածել: Հասարակությունը պառակտելու, քայքայելու քայլերը ամենախիստ պատժի պետք է ենթարկվեն: Նման մեխանիզմներով են ապստամբություննեը իրականացնում՝ ուղեղները լվանալով, հասարակությանը կեղծ ինֆորմացիա տալով, իշխանությունը պառակտելով»,- իր խոսքում նշել է ԱՀ նախագահը:

  • Կիսվել: