շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բոլոր կողմերին ուղիղ բանակցությունների կոչ ենք անում, այդ թվում՝ նաև Բաքվի իշխանությունների և ԼՂ բնակչության ներկայացուցիչների միջև. ԱՄՆ-ի ներկայացուցիչ

Բոլոր կողմերին ուղիղ բանակցությունների կոչ ենք անում, այդ թվում՝ նաև Բաքվի իշխանությունների և ԼՂ բնակչության ներկայացուցիչների միջև. ԱՄՆ-ի ներկայացուցիչ

Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, որպեսզի առևտրային, մասնավոր և հումանիտար տրանսպորտային միջոցները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Այս մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի իր ելույթում ասաց ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

՛՛Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով։ Մենք խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի փակմամբ, ինչը փակում է կենսական ահրաժեշտության ապրաքների հասանելիությունը և խորացնում հումանիտար իրավիճակը։ Սննդին, դեղորայքին, մանկական սննդին և էներգակիրներին հասանելությունը երբեք չպետք է պատանդառվի։

Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, որպեսզի առևտրային, մասնավոր և հումանիտար տրանսպորտային միջոցները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Մենք նաև ընդգծում ենք փոխըմբռնման հնարավորությունը մարդասիրական մատակարարումների հավելյալ ուղիների հարցով և հասկանում ենք, որ անցած դեկտեմբերից ԿԽՄԿ-ն աջակցել է ավելի քան 700 անձանց բժշկական տարհանմանը։

Չեզոք, անկողմնակալ, մարդկային և անկախ մարդասիրական հասանելիությունը և օգնությունը՝ ներառյալ բժշկական տարհանումները, չպետք է խոչընդոտվեն։ Վերջակետ։

Ցանկանում եմ ընդգծել կողմերի միջև բանակցությունների անհրաժեշտությունը՝ հասնելու համակարտության տևական և խաղաղ հանգուցալուծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման։ Այս խաղաղ բանակցությունները բոլոր կողմերից պահանջում են ստեղծարարություն, ճկունություն և փոխըմբռնում։

Թույլ տվեք հստակեցնել՝ խաղաղությունը տարածաշրջանում պետք է ընդգրկի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության և իրավունքների պաշտպանություն։ Միացյալ Նահանգները կոչ է անում զսպվածություն դրսևորել և դադարեցնել ցանկացած գործողություն, որը խարխլում է խաղաղության գործընթացը։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում կատարել միջազգային իրավունքով իրենց բոլոր պարտավորությունները։

Միջազգային հանրությունը պետք է շարունակի համագործակցությունը դիվանագիտական հարթությունում՝ երկխոսության և արժանապատիվ ու կայուն խաղաղության հասնելու համար։ Բանակցությունները կենսական նշանակություն ունեն երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Մենք աջակցում ենք ցանկացած ձևաչափի, որը թույլ կտա Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները՝ խաղաղ հանգուցալուծման հասնելու նպատակով։ Բոլոր կողմերին ուղիղ բանակցությունների կոչ ենք անում, այդ թվում՝ նաև Բաքվի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարաաշրջանում խաղաղ, ժողովրդավար և զարգացող ապագայի իր տեսլականին։ Մենք երկկողմ և բազմակողմ հարթակներում շարունակելու ենք աշխատել բոլոր գործընկերների հետ՝ լավագույն ապագա ստեղծելու նպատակով՛՛,-ասել է նա։

  • Կիսվել: