երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բնակչության մոտ խուճապի ավելի մեծ պատճառը մամուլում առկա հրապարակումներն են․ ԱՀ պատգամավորներն այցելել են Կիչան և Նոր Ղազանչի համայնքներ

Բնակչության մոտ խուճապի ավելի մեծ պատճառը մամուլում առկա հրապարակումներն են․ ԱՀ պատգամավորներն այցելել են Կիչան և Նոր Ղազանչի համայնքներ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կիչան և Նոր Ղազանչի համայնքներում տիրող իրավիճակին, մասնավորապես, նշելով․

«Այսօր Աշոտ Դանիելյանի հետ այցելեցինք Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի համայնքներ, որտեղ վերջերս հակառակորդի կողմից առաջխաղացում էր նկատվել։ Հանդիպեցինք համայնքների ղեկավարների և գյուղերի բնակիչների հետ։ Բնակչության մեջ որևէ խուճապ չկա, իրավիճակը կայուն է, իսկ հակառակորդը արդեն հետ է քաշվել իր ելման դիրքեր։ Առաջնահերթությունը տալով անվտանգությանը, քայլեր ենք ձեռնարկելու այն ավելի բարձրացնելու համար։ Տեղում նաև արձանագրեցինք գյուղերում առկա տարբեր բնույթի սոցիալական խնդիրներ և համապատասխան լիազոր մարմինների հետ աշխատելու ենք կարճ ժամկետներում առաջացած խնդիրների համար լուծումներ գտնել։ Միաժամանակ նշեմ նաև, որ հայկական ստորաբաժանումները վստահորեն կատարում են իրենց առջև դրված խնդիրները»։

Մեզ հետ մասնավոր զրույցում Արամ Հարությանյանը նշեց, որ բնակչության մոտ խուճապի ավելի մեծ պատճառը մամուլում առկա հրապարակումներն են, այն մասին, որ Նոր Ղազանչի գյուղը կարող է նույն ճակատագրին արժանանալ, ինչին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղը արժանացավ:

  • Կիսվել: