երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բերձորում 120 կգ կենդանի քաշով մեկ գլուխ ցուլ են գողացել

Բերձորում 120 կգ կենդանի քաշով մեկ գլուխ ցուլ են գողացել

Փետրվարի 2-ին Բերձոր քաղաքի 45-ամյա բնակիչ Ա.Հ.-ն ոստիկանություն է դիմել, որ ս.թ. փետրվարի 1-ին Բերձոր քաղաքի մերձակա տարածքից կորել է իրեն պատկանող 120 կգ կենդանի քաշով մեկ գլուխ ցուլը:
 
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ՝ Գ.Դ.-ն (ծնված 2000թ.) և Ս.Հ.-ն (ծնված 1995թ.), փետրվարի 1-ին նշված ցուլը Բերձոր քաղաքի 7-րդ թաղամասի չբնակեցվող 27-րդ առանձնատան նկուղում մորթել են և իրենց կողմից շահագործվող «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայով միսը տեղափոխել Գորիս քաղաք, որտեղ էլ իրացրել են մսավաճառին:
 
Գողոնը վերցված է:
 
Վնասի չափը պարզվում է:
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:

  • Կիսվել: