հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բերձորից ու Աղավնոյից մի խումբ ընտանիքներ տեղավորվել են Ստեփանակերտում. ՏԿԵՆ մամուլի խոսնակ

Բերձորից ու Աղավնոյից մի խումբ ընտանիքներ տեղավորվել են Ստեփանակերտում. ՏԿԵՆ մամուլի խոսնակ

Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծամասամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, մի մասն էլ, ովքեր ցանկություն են հայտնել բնակվել Արցախում, ժամանակավոր տեղավորվել են Ստեփանակերտի հյուրանոցներում:

Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը:

«Բերձորից, Աղավնոյից տեղահանված բնակիչները, ովքեր տեղավորվել են Ստեփանակերտի տարբեր հասցեներում, արդեն իսկ ստացել են այն աջակցությունը, որից օգտվում են 44-օրյա պատերազմից հետո տեղահանված մեր մյուս հայրենակիցները: Ընտանիքների չափահաս անձինք 4 ամիս շարունակ ստացել են 25 հազարական դրամ, անչափահասները՝ 50 հազարական: Բացի այդ, նրանք օգտվել են 250 հազար դրամ միանվագ և տեղահանված անձանց հասանելիք այլ դրամական աջակցություններից»,-նշել է նա: ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակի խոսքով՝ գերատեսչությունը տարբեր գործընկերների միջոցով օժանդակել է Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչներին տարհանման գործընթացի կազմակերպման և գույքի տեղափոխման հարցում: «Այս բնակավայրերից տեղահանված մեր հայրենակիցները ևս կօգտվեն բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերից»,-հավելել է Վ.Պետրոսյանը:

  • Կիսվել: