ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բերձորից և Աղավնոյից Սյունիք է տեղափոխվել 21 ընտանիք․ մարզպետարանն ըստ կարիքների կաջակցի ընտանիքներին

Բերձորից և Աղավնոյից Սյունիք է տեղափոխվել 21 ընտանիք․ մարզպետարանն ըստ կարիքների կաջակցի ընտանիքներին

Այս օրերին Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խումբը, մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի գլխավորությամբ, այցելում է Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված ընտանիքներին։
 
Մարզպետարանը դիտարկում է ընտանիքների կենսապայմանները, գնահատում կարիքները, հետաքրքրվում բուժսպասարկման, մանուկների կրթության ապահովման, ընտանիքների անդամների զբաղվածության հարցերով։
 
Հավաքված տեղեկատվության վերլուծությունից հետո մարզպետարանն ըստ կարիքների կաջակցի այս ընտանիքներին։
 
Նշենք, որ ներկա պահի դրությամբ Սյունիք է տեղափոխվել 21 ընտանիք․ նրանք հաստատվել են Գորիս ու Սիսիան համայնքներում։

  • Կիսվել: