չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բերձորի ճանապարհահատվածում մինչ այս պահը որևէ արտակարգ դեպք տեղի չի ունեցել. Հունան Թադևոսյան

Բերձորի ճանապարհահատվածում մինչ այս պահը որևէ արտակարգ դեպք տեղի չի ունեցել. Հունան Թադևոսյան

Ավելի վաղ հայտնել էինք՝ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է: Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցքում» դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել:
 
Արցախի ՆԳՆ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ Բերձորի միջանցքն այս պահին երկկողմանի բաց է, ճանապարհն անվտանգ է. անվտանգությունն ապահովում է ռուսական խաղաղապահ զորակազմը:
 
«Չնայած լարված իրավիճակին հանրապետությունում, տարբեր ուղղություններում, այդ ճանապարհահատվածում մինչ այս պահը որևէ արտակարգ դեպք, պատահար տեղի չի ունեցել երթևեկության մասնակիցների շրջանում»,- ասել է Թադևոսյանը:

  • Կիսվել: