ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարտունու շրջանի Բերդաշենում համայնքի ղեկավար են ընտրել

Մարտունու շրջանի Բերդաշենում համայնքի ղեկավար են ընտրել

Ընդհանրացվել են նախօրեին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 5/1 ընտրական տեղամասում անցկացված համայնքապետի ընտրությունների արդյունքները։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Զարմիկ Ասրյանն ասաց, որ, նախնական տվյալներով, համայնքի ղեկավար է ընտրվել Գեորգի Պողոսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ընտրություններին 1052 ընտրողից մասնակցել է 665-ը: 270 ընտրող իր քվեն տվել է Գեորգի Պողոսյանին, 202-ը՝ Կարո Պողոսյանին, իսկ 156-ը՝ Նվեր Զարգարյանին»,-նշել է Զ. Ասրյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա հավաստիացրել է, որ ընտրություններն անց են կացվել ըստ սահմանված կարգի, միջադեպեր չեն գրանցվել:

  • Կիսվել: