երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բեգլարյանն ԱՄՆ-ում քննարկել է բռնի տեղահանված արցախցիներին օգնություն տրամադրելու հարցը

Բեգլարյանն ԱՄՆ-ում քննարկել է բռնի տեղահանված արցախցիներին օգնություն տրամադրելու հարցը

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի՝ կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը ԱՄՆ կոնգրեսական Բարբարա Լիի հետ քննարկել են Արցախի բռնի տեղահանված բնակչությանն ԱՄՆ ընդլայնված օգնության անհրաժեշտությունը, հայտնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ուղեկցում էր Բեգլարյանին և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին վաշինգտոնյան երկշաբաթյա հանդիպումների ժամանակ։

  • Կիսվել: