հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բազմաթիվ փորձություններից հետո էլ չկարողացանք խուսափել նոր ողբերգություններից. ԱՀ ԱԺ փոխնախագահ

Բազմաթիվ փորձություններից հետո էլ չկարողացանք խուսափել նոր ողբերգություններից. ԱՀ ԱԺ փոխնախագահ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։

Ստեփանակերտի հուշահամալիրում «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցն ասել է, որ բազմաթիվ փորձություններից հետո էլ մենք չկարողացանք ճիշտ քաղաքականություն վարել նոր ողբերգություններից խուսափելու համար:

«Մեր բազմաչարչար ազգն ունեցել է բազմաթիվ ողբերգական էջեր: Ցավոք, մենք այդքան փորձությունների արդյունքում այդպես էլ չկարողացանք ճիշտ եզրակացություններ անել, որպեսզի հաջորդ ողբերգություններից խուսափենք: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք դիմակայելու այդ մարտահրավերներին, դժվար պահերին ազգովի համախմբվենք, ընտրենք ճիշտ ճանապարհներ ու քայլեր, և կարողանանք հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ այդ փորձություններից»,- նշել է Գ. Բաղունցը` կոչ անելով միասնաբար առաջ շարժվել և փորձել վերականգնել կորցրածը:

  • Կիսվել: