երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բայրամովը հայտարարել է՝ Արցախի հայությունը «սննդի ու դեղորայքի խնդիր չունի»

Բայրամովը հայտարարել է՝ Արցախի հայությունը «սննդի ու դեղորայքի խնդիր չունի»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Արցախի հայությունը ՛՛չունի ո՛չ սննդի, ո՛չ դեղորայքի խնդիր՛՛ այն բանից հետո, երբ այսպես կոչված ադրբեջանցի ՛՛բնապահպանները՛՛ չորրորդ օրն է՝ փակ են պահում Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող Լաչինի միջանցքը։ Բացի այդ, Ադրբեջանը նաեւ դադարեցրել է գազի մատակարարումներն Արցախ։

Բայրամովը որոշ ուժերի, որոնք ՛՛շահագրգռված չեն բանակցություններով՛՛, մեղադրել է ադրբեջանական սադրանքների համար։

՛՛Սադրանքները կանխելու համար հայկական կողմին պետք է լուրջ զգուշացումներ արվեն։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այն անձինք, որ եկել են դրսից եւ այժմ Ղարաբաղում են, քաղաքացիներին դիմելու իրավունք չունեն։ Տեղի հայ բնակչությունը մնալու, ապրելու բոլոր իրավունքներն ունի՝ ադրբեջանական օրենսդրության շրջանակներում՛՛,-ասել է Բայրամովը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը նաեւ դադարեցրել է գազի մատակարարումներն Արցախ: Այս առնչությամբ էլ Բայրամովն ասել էր, որ Ադրբեջանը կապ չունի գազամատակարարման դադարեցման հետ. խնդիրը վատ եղանակն է:

 

  • Կիսվել: