կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բայրամովը Լավրովի հետ հանդիպմանը պնդել է, իբրև թե Լաչինի միջանցքով երթուղին արգելափակված չէ

Բայրամովը Լավրովի հետ հանդիպմանը պնդել է, իբրև թե Լաչինի միջանցքով երթուղին արգելափակված չէ

՛՛Լաչինի երթուղու արգելափակման և Բաքվի կողմից բանակցություններից հրաժարվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը՛՛: Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նրա գործընկեր Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով՝ ՛՛Հայաստանը շահարկում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները՝ ճգնաժամի պատրանք ստեղծելու նպատակով՛՛: Բացի այդ, ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի,՛՛հնչում են եռակողմ հայտարարությունները կատարելու՝ Ադրբեջանին ուղղված կոչեր՛՛:

՛՛Ադրբեջանական կողմը, իրոք, այդ հայտարարություններով պարտավորվել է ապահովել Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգությունը, և մենք դա անում ենք նույնիսկ ստեղծված իրավիճակում՛՛,-վստահեցրել է Բայրամովը՝ կրկին ընդգծելով, որ ՛՛Հայաստանը չի կատարում եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները՛՛:

Լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Բաքուն խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի՝ օրերս ներկայացրած առաջարկները, Ադրբեջանի ԱԳ նախարարը պատասխանել է, որ դեռ մասամբ է ուսումնասիրել փաթեթը, հետևաբար՝ առայժմ չի կարող որևէ տեսակետ հայտնել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները:

  • Կիսվել: