ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը օգոստոսի 3-ին հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հաղորդագրությունում նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և լարվածությունը, որը առաջացել է Արցախի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:

Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչին ասել է, որ Հայաստանը վերջին օրերին իբր «խախտում» (չակերտները՝ խմբ) է եռակողմ պայմանավորվածությունները, «սադրանքներ» (չակերտները՝ խմբ) է իրականցրել երկու պետությունների սահմանամերձ հատվածներում ու Արցախի տարածքում: Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդմամբ՝  երկրի զինված ուժերը «համարժեք պատասխան միջոցներ» (չակերտները՝ խմբ) են ձեռնարկում «իրենց ինքնիշխան տարածքում ռազմական սադրանքներին» (չակերտները՝ խմբ)։

Հիշեցնենք` այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։

  • Կիսվել: