երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բարեկարգվում են Մարտակերտ քաղաքի ճանապարհները

Բարեկարգվում են Մարտակերտ քաղաքի ճանապարհները

Մարտակերտ քաղաքում բարեկարգվում են գրունտային ճանապարհներն ու բակերը։ Աշխատանքներն իրականացնում է «Ջրաբերդշին» ՓԲԸ-ն։

May be an image of դրսում

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացնում են Մարտակերտի «Ջրաբերդ» պաշտոնաթերթից։ Ընկերության ճանապարհաշինական բաժնի պետ Արթուր Մինասյանի խոսքով՝ աշխատանքները սկսել են ընթացիկ ամսում, արդեն իսկ բարեկարգվել, մաքրվել և լայնացվել է մի քանի փողոց։ Նախատեսվում է մինչև գարուն քաղաքի բոլոր ճանապարհները բարեկարգել։

May be an image of road և փողոցը

Այն ընթանում է մի քանի փուլով` մաքրում, լայնացում, խճապատում, հարթեցում։ Աշխատանքներում ընդգրկված է 8 աշխատակից, կցված՝ 3 էքսկավատոր, 1 գրեյդեր և բեռնատար մեքենաներ։ Ըստ պատասխանատուի` Մարտակերտ քաղաքից հետո ճանապարհների բարեկարգման աշխատանքները կշարունակվեն շրջանի համայնքներում։ «Ջրաբերդշին» ՓԲԸ-ն տարեսկզբին համալրվել է նաև նոր տեխնիկայով` 1 էքսկավատոր ամբարձիչ և 1 էքսկավատոր։

May be an image of 3 մարդ և դրսումը

«Նոր տեխնիկայով աշխատանքներն ավելի արագ են կատարվում, եղանակային պայմանները եթե թույլ տան, գործընթացն ավարտին ենք հասցնելու նախատեսված ժամկետներում»,֊ նշել է Ա. Մինասյանը։

 

  • Կիսվել: