հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բարեկարգվում է Ստեփանակերտի Արթուր Մկրտչյան փողոցը

Բարեկարգվում է Ստեփանակերտի Արթուր Մկրտչյան փողոցը

Ստեփանակերտի Արթուր Մկրտչյան փողոցում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ (սկիզբը՝ Բաղրամյան - Վաղարշյան փողոցների հատման խաչմերուկ)։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից՝ մանրամասնելով, որ հիմնվել են արտաքին ջրահեռացման և կենցաղային կոյուղու համակարգեր։

Այս պահին կատարվում են փողոցի հենապատերի և մայթերի կառուցման աշխատանքները։ Նախապատրաստական փուլի ավարտից հետո կմեկնարկեն փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Կապալառուն «Վիրաժ» ԱԿ ընկերությունն է։

  • Կիսվել: