ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բարեկարգվում է Դրմբոն֊Մարտակերտ ավտոմայրուղուց դեպի Մաղավուզ տանող ճանապարհը

Բարեկարգվում է Դրմբոն֊Մարտակերտ ավտոմայրուղուց դեպի Մաղավուզ տանող ճանապարհը

ԱՀ Դրմբոն-Մարտակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհից դեպի Մաղավուզ համայնք տանող ճանապարհը բարեկարգվում է։

Այս մասին հայտնեցին ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից:

«Աշխատանքները սկսվել են հուլիսի սկզբից. բարեկարգվում է 1,6 կմ երկարությամբ ավտոճանապարհը։ Ներկայումս իրականացվում է կահավորման գործյմթացը`լցվում և խտացվում են կողնակները: Կտեղադրվեն ճանապարհային նշաններ և կկատարվեն նշագծումները», - նշեց կառույցի մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը:

Նրա հավաստմամբ՝ շինարարարությունն իրականացնում է «Քարավան» ՍՊ ընկերությունը, իսկ պատվիրատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է։

  • Կիսվել: