հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը ֆինանսավորել է Արցախի զարգացմանը նպաստող 10 ծրագրեր

«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը ֆինանսավորել է Արցախի զարգացմանը նպաստող 10 ծրագրեր

Այսօր՝ փետրվարի 3-ին, «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը կազմակերպել է միջոցառում, որի ընթացքում տրվել է ahimnadram.com հարթակում տեղադրված ծրագրերի ֆինանսավորման փուլի մեկնարկը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես եկավ «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենի օգնական Հակոբ Ավանեսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այսօր հավաքվել ենք` ամփոփելու արդյունքներն այն երկարատև ու պատասխանատու աշխատանքի, որին այս մի քանի ամիսներին լծված էր հիմնադրամի` ընտանեկան դարձած կոլեկտիվը: Այս հանդիպումը նաև պատեհ առիթ է շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, ովքեր չնկատվող, սակայն առանձնահատուկ դերակատարություն ունեն հիմնադրամի կայացման գործում, ինչպես նաև աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, ովքեր այս օրհասական պահին կանգնեցին Արցախի և արցախցու կողքին», - ասել է Հ. Ավանեսյանը:

Հիմնադրամի Սփյուռքի և միջազգային կառույցների հետ կապերի բաժնի պետ Էմմա Պետրոսյանի խոսքով՝ կառույցի կողմից ընդունվել են 15 բիզնես և բարեգործական ծրագրեր:

Բնութագրությունը հասանալի չէ«Այդ գաղափարները կյանքի կոչելու նպատակով դեկտեմբերի 10-ին հիմնադրամի կողմից առաջին անգամ Արցախում նախադեպը չունեցող հեռուստամարաթոն է կազմակերպվել՝ «Կանգնիր Արցախի կողքին» խորագրով: Հեռուստամարաթոնի մեկնարկից 15 օր հետո հավաքագրված ամբողջ միջոցների վերաբերյալ հրապարակվել է հաշվետվություն: Այս պահի դրությամբ գումարի չափը կազմում է 92 մլն 137 հազար դրամ, 1000 եվրո և 25. 050 դոլար: Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով իր ներդրումն է ունեցել այս վեհ գաղափարը կյանքի կոչելու գործում», - նշել է Է. Պետրոսյանը:

Բնութագրությունը հասանալի չէՎերահսկողության և մոնիթորինգի բաժնի պետ Իննա Զաքարյանը հավաստիացրեց, որ հետամուտ կլինեն յուրաքանչյուր լումայի արդար և նպատակային օգտագործմանը:

Կառույցի բարեգործական և ինվեստիցիոն ծրագրերի ռազմավարական պլանավորման բաժնի պետ Բելլա Սարգսյանի համոզմամբ՝ հայրենասիրության բարձր զգացումի հետ մեկտեղ` իրենց շահառուներն օժտված են աշխատասիրությամբ, պատասխանատվությամբ և հայրենիքի նկատմամբ պայծառ տեսլականով:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ուրախ ենք, որ այս պահին նման հատկանիշների տեր մարդիկ ներկա են մեր միջոցառմանը, ովքեր հանդիսանում են հիմնադրամի կողմից առաջին փուլով ծրագրերի իրականացման համար ֆինանսավորում ստացած շահառուներ», - նշել է Բ. Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէՄիջոցառման ավարտին «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Ղուլյանը հուշագրեր հանձնեց ֆինանսավորում ստացած 10 ծրագրերի հեղինակներին:

Բնութագրությունը հասանալի չէ

 

 

 

  • Կիսվել: