երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամն արցախցիներին բիզնես գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռնում

«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամն արցախցիներին բիզնես գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռնում

«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամն արցախցիներին ընձեռում է բիզնես գործունեություն ծավալելու հնարավորություն:

«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող ֆիզիկական և իրավաբանական անձանց, հետպատերազմյան շրջանում վերկանագնել և զարգացնել Արցախի հանրապետության տնտեսությունը, օգնել տեղահանված մեր հայրենակիցներին կառուցել իրենց ապագան Արցախում, իրականացնել Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովող տարբեր ծրագրեր՝ նվազեցնելով արտագաղթը:

«Հունիսի 1-ին մեկնարկել ենք բիզնես նախագծերի ընդունման առաջին փուլը, որի վերջնաժամկետն է հուլիսի 1-ը: Ծրագրի շահառուները կարող են ներկայացնել բիզնես նախագծեր և աշխարհի տարբեր անկյուններից ստանալ աջակցություն՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ բնաիրային տարբերակով: Հայտադիմումների ներկայացման համար շահառուները կարող են հիմնադրամի հետ կապ հաստատել մեր սոցիալական էջերի միջոցով կամ այցելել Ստեփանակերտի Կամոյի 4 հասցեում տեղակայված մեր գրասենյակ։

Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է նպատակային անտոկոս փոխառության տեսքով: Փոխառության պայմանագրի բոլոր պայմանների իրականացման արդյունքում ձևավորված ֆոնդի միջոցները հիմնադրամը կուղղի այլ ծրագրերի ֆինանսավորմանը»,- նշել է «Բարեգործական և ինվեստիցիոն ծրագրերի ռազմավարական պլանավորման» բաժնի պետ Բելլա Սարգսյանը՝ հավելելով, որ նման կերպ դիմորդները նախագծի իրագործման համար տրամադրված հետվերադարձի գործընթացը բարեխղճորեն իրականցնելու շնորհիվ շահառուից դառնում են ներդրող՝ տնտեսության մեջ ապահովելով ներդրումների մուլտիպլիկացիոն էֆեկտ։

  • Կիսվել: